«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես CRM Բիզնես վերլուծաբան։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ CRM համակարգի՝ բանկային և արտաքին տարբեր համակարգերի ու ծառայությունների հետ ինտեգրման վերլուծություն։ BPMN Creatio հարթակում CRM բիզնես գործընթացների նախագծում և կառուցում։ Բիզնես գործընթացների նկարագրման փորձ։ Իրականացված նախագծերի թեստավորում։ Ինտեգրատորի համար տեխնիկական առաջադրանքների կազմում՝ ավելի բարդ բիզնես գործընթացների դեպքում։ Օգտատերերի սցենարների մշակում և ձևակերպում։ Համագործակցություն Բանկի գործընկերների՝ համակարգի ինտեգրատորների և վենդորների հետ։ Համակարգի օգտատերերի համար հրահանգների պատրաստում և թարմացում։ Կարգավորված գործընթացների ընդունման-հանձնման փորձարկումների կազմակերպում և իրականացում Բանկի ստորաբաժանումների՝ պատվիրատուների համար։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն Ցանկալի է CRM/BPMN համակարգերի (Creatio) ներդրման փորձ Նախագծերի վերլուծաբանի աշխատանքային փորձ՝ արտաքին թեկնածուների համար Նախագծերի կառավարման փորձ Օգտատերերի սցենարների մշակման և ձևակերպման փորձ Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար Թիմում աշխատելու պատրաստակամություն Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն։ Մանրուքների նկատմամբ ուշադրություն Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում Գործարար էթիկայի նորմերի իմա